Ընդունվում են շապիկների պատվերներ , պատվիրելու համար զանգահարել :

T SHIRT ԿԱՄ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐԸ և ՄԵՆՔ


  Վերնաշապիկները հիմնականում լինում են բամբակյա : Շապիկները կարող են զարդարված լինել տարբեր գրառումներով (հիմնականում գովազդային): Սոցիոլոնգների կարծիքով շապիկը շատ լավ միջոց է ապրանքանիշ գովազդելու համար: Վերնաշապիկները հիմնականում լինում են առանց կոճակի  : Համաշխարհային պատերազմի տարիներին վետերանները սկսեցին հագնել շապիկներ ասելով , որ այն շատ հարմարավետ է : 
ՈՍԿԵ ՑԼԻԿԸ
  Հայերը նույնպես սիրով են կրել շապիկներ : Հին հայկական ֆիլմերից <<Ոսկե ցլիկ>>-ում գյուղացիներից մեկը կրում էր <<խոսող շապիկ>> , որի վրա գրված էր <<ՆՈՐ ՈՒՂԻ>> : 
1960-ական թվականներին հայ երիտասարդներից քչերը ունեին տպագրված շապիկներ: Հաճախ մարդիկ հպարտորեն հագնում էին տպագրված շապիկներ արտասահմանյան երկրներից ուղարկված , որոնց վրա գրված էր լինում << ԱՄՆ-ի խոզի ֆաբրիկա>> կամ էլ <<   Կանադայի բանվորական ֆիրմա>> , բայց հայերը հպարտորեն հագնում էին դուրս գալիս     <<Զարմացնելու>> մարդկանց , իսկ ով էլ հասկանում էր այնքան էր ծիծաղում , որ մարդը ամոթից կարմրում էր...
  21 - րդ դարում մարդիկ սիրով են կրում շապիկներ : Շատերը նույնիսկ տպագրիչներին առաջարկում են իրենց տեսականին : Մեր օրերում այն դարձել է նույնիսկ սիրո արտահայտման միջոց : Շապիկների վրա տպագրում են իրենց սիրելիի անունը կամ նշում են այն օրը , երբ նրանք ծանոթացել են : Երեխաների համար էլ  շատ հաճելի նվեր է նվիրել նրան շապիկ հենց իր նկարով :
                                                        
  Շապիկը  մեզ օգնում է ճանաչել մարդուն , նրա նախասիրություննորը, ինչ ոճի երաժշտություն է նախընտրում,սրրահարված է , թէ փնտրում է զուգընկեր և նույնիսկ կարող ենք իմանալ , որ նա հղի է և շապիկի միջոցով կռահել երեխայի սեռը: 
Շպիկասեր մարդկանց խորհուրդ կտամ լինել ավելի անհատական և փորձել շապիկներ գնելուց ուշադրություն դարձնեն գրառումներին ...
Հ.Գ. Ասա ինչ է շապիկիդ վրա գրված, ասեմ ՝ ով ես դու  ...
հեղ.՝ Ռոբերտ Մուրադյան

No comments:

Post a Comment