Վերնաշապիկները հիմնականում լինում են բամբակյա : Շապիկները կարող են զարդարված լինել տարբեր գրառումներով (հիմնականում գովազդային): Սոցիոլոնգների կարծիքով շապիկը շատ լավ միջոց է ապրանքանիշ գովազդելու համար: Վերնաշապիկները հիմնականում լինում են առանց կոճակի : Համաշխարհային պատերազմի տարիներին վետերանները սկսեցին հագնել շապիկներ ասելով , որ այն շատ հարմարավետ է :
 |
ՈՍԿԵ ՑԼԻԿԸ |
Հայերը նույնպես սիրով են կրել շապիկներ : Հին հայկական ֆիլմերից <<Ոսկե ցլիկ>>-ում գյուղացիներից մեկը կրում էր <<խոսող շապիկ>> , որի վրա գրված էր <<ՆՈՐ ՈՒՂԻ>> :
1960-ական թվականներին հայ երիտասարդներից քչերը ունեին տպագրված շապիկներ: Հաճախ մարդիկ հպարտորեն հագնում էին տպագրված շապիկներ արտասահմանյան երկրներից ուղարկված , որոնց վրա գրված էր լինում << ԱՄՆ-ի խոզի ֆաբրիկա>> կամ էլ << Կանադայի բանվորական ֆիրմա>> , բայց հայերը հպարտորեն հագնում էին դուրս գալիս <<Զարմացնելու>> մարդկանց , իսկ ով էլ հասկանում էր այնքան էր ծիծաղում , որ մարդը ամոթից կարմրում էր...

21 - րդ դարում մարդիկ սիրով են կրում շապիկներ : Շատերը նույնիսկ տպագրիչներին առաջարկում են իրենց տեսականին : Մեր օրերում այն դարձել է նույնիսկ սիրո արտահայտման միջոց : Շապիկների վրա տպագրում են իրենց սիրելիի անունը կամ նշում են այն օրը , երբ նրանք ծանոթացել են : Երեխաների համար էլ շատ հաճելի նվեր է նվիրել նրան շապիկ հենց իր նկարով :
Շապիկը մեզ օգնում է ճանաչել մարդուն , նրա նախասիրություննորը, ինչ ոճի երաժշտություն է նախընտրում,սրրահարված է , թէ փնտրում է զուգընկեր և նույնիսկ կարող ենք իմանալ , որ նա հղի է և շապիկի միջոցով կռահել երեխայի սեռը:
Շպիկասեր մարդկանց խորհուրդ կտամ լինել ավելի անհատական և փորձել շապիկներ գնելուց ուշադրություն դարձնեն գրառումներին ...
Հ.Գ. Ասա ինչ է շապիկիդ վրա գրված, ասեմ ՝ ով ես դու ...
հեղ.՝ Ռոբերտ Մուրադյան