Ընդունվում են շապիկների պատվերներ , պատվիրելու համար զանգահարել :

Խոսող շապիկներ նորաբաց խանութ սրահ tert.am 077103009

TI KTO TAKOY... հումորային շապիկ
Ոոոո՜նց եմ ես քեզանից զզզզվում», «Արի ժպտանք», «Ты кто такой? Давай до свидания», «Ջան ասենք, ջան լսենք», «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր» և մի շարք այլ գրություններով ու պատկերներով շապիկներ այսօր կարելի է հանդիպել «Ժպտացող վերնաշապիկներ» փոքրիկ խանութում: Դրանց հեղինակն ու պատրաստողը Ռոբերտ Մուրադյանն է:

Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այսօր ցանկացած ոք կարող է պատվիրել շապիկ իր ուզած պատկերով ու գրություններով: Ռոբերտ Մուրադյանը ասաց, որ շատ զույգեր հենց շապիկի միջոցով են միմյանց սիրո խոստովանություն անում կամ հակառակը՝ արտահայտում իրենց ատելությունը որևէ երևույթի կամ անձի նկատմամբ:
ԳԵՂԵՑԻԿ ՆՎԵՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻԻՆ
4500 ԴՐԱՄ  ROB STYLE ՄԱՅԿԱՆԵՐ
«Օրինակ՝ պատահում է, որ երիտասարդ զույգերն իրենց նկարը կամ որևէ գրություն են պատվիրում տպել ներքնազգեստի վրա ու նվիրում իրենց սիրելիին: Վերջերս մի զոքանչ իր փեսայի համար անակնկալ պատրաստեց. պատվիրեց իր թոռնիկի վերնաշապիկի վրա գրել՝ «Ես սիրում եմ մամայիս 99%, պապայիս՝ 1%»,- ասաց նա:

Ռոբերտ Մուրադյանը նշեց, որ այսօր պահանջարկն ավելի մեծ է անիմացիոն շապիկների նկատմամբ՝ մուլտֆիլմերի հերոսների, երաժիշտների, հայ անվանի գրողների, հայտնի ֆուտբոլիստների դեմքերով պատկերով:
angry birds t shirt
ՋՂԱՅՆԱՑԱԾ ԹՌՉՈՒՆ ՄԱԿԱՆԵՐ
«Մուլտֆիլմերի պատկերներով շապիկները հիմնականում պատվիրում են թիթիզ աղջիկները: Շատ են պատվիրում «Բիթլզ» խմբի պատկերով շապիկներ: Նույնիսկ 12 տարեկան երեխաներն են գալիս պատվիրում: Ես շատ եմ ուրախանում դրա համար, որ չեն գալիս ռաբիզ բաներ ուզում»,- ասաց նա:

Խանութում առանձին տեղ ունեն հղի կանանց համար նախատեսված շապիկները հետևյալ գրություններով՝ «В животике занято», «Շուտով», «Не открывать до сентября», «Будущий футболист»:
Tert.am-ի հարցին, թե արդյոք մայրանալ պատրաստվող հայ կանայք գնում են նմանատիպ գրությունով շապիկներ, Ռոբերտը պատասխանեց.
«Այո, հայ կանայք սիրում են նման շապիկներ գնել ու հագնել, բայց ավելի շատ նրանց համար գնում են ու նվեր տալիս: Վերջերս մի զույգ մոտեցավ, կինը հղի էր ու ուզում էր, որ ամուսինն իր համար նման վերնաշապիկ գնի, բայց ամուսինը ասեց՝ էդ էր պակաս: Անցավ մի կարճ ժամանակ ամուսինը հետ եկավ ու գնեց կնոջ համար, որ անակնկալ անի»,- պատմեց Ռոբերտը:

դպրոցական յուրահատուկ
ԴՊՐՈՑԱԿԱՆ  համազգեստ
<<Խոսող >> ՇԱՊԻԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 4500 ԴՐ 
Նա պատմեց, որ երբեմն պատահում են մարդիկ, ովքեր գռեհիկ պատկերներ են պատվիրում նկարել շապիկների վրա: Սա է պատճառը, որ Ռոբերտը հաճախ ասում է՝ «Ասա ինչ է շապիկիդ վրա գրված, ասեմ ՝ ով ես դու:

Անդրադառնալով շապիկների գներին՝ նշենք, որ դրանք հիմնականում տատանվում են 3000-6000 դրամի սահմաններում: Այն կախված է պատկերների չափսերից ու քանակից:

Ի դեպ, Ռոբերտը տեղեկացրեց, որ Հայաստան «խոսող շապիկերը» նոր չեն մուտք են գործել: Դրա ապացույցներից մեկն էլ հայկական սիրված ֆիլմերից մեկն է` «Ոսկե ցլիկը», որտեղ հերոսներից մեկի շապիկի վրա գրված է այն գյուղի անունը, որտեղ նկարահանվել է ֆիլմը՝ «ՆՈՐ ՈՒՂԻ»:ԻՍԿ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ԼՐԱՑԱՎ ԽՈՍՈՂ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ : TERT.AM
ROB STYLE XOSOX SHAPIKNER (MAYKA)
ՄԵՆՔ 1 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ